Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական պարագաներ

Հարթաթաթություն. ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ

Հարթաթաթություն. ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ

Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ` պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում  և  կամարի բարձրության նվազում:

 

Կամարները ոտնաթաթերի հիմնական ամորտիզատորն են, հենց նրանք են հանում լարվածությունը, որն առաջանում է քայլելու ժամանակ և վերաբաշխում են մարդու կշիռը կանգնելու ժամանակ: Կամարի երկայնակի կամ լայնակի վիճակից կախված է մարդու և նրա ոտքերի  հարմարավետությունը, նրա ֆիզիկական հնարավորությունները և ոտքերում հոգնածության առաջացման արագությունը: Երկայնակի կամարը, որն անցնում է կրնկով դեպի մատներ, իր վրա է վերցնում ծանաբեռնվածության մեծ մասը (շուրջ 80%), և այն շատ հաճախ ցավում է նրանց մոտ, ովքեր շատ են քայլում: Լայնակի կամարը, որն անցնում է ոտնաթաթի բոլոր ուղղություններով,  մոտավորապես ոտնաթաթի միջին և առաջնային սահմանի 1/3-ին, իր վրա քիչ լարվածություն է կրում (շուրջ 20%), և հաճախ ցավում է երկար կանգնելիս, ինչպես նաև բարձրակրունկ կոշիկներ կրելիս:


Ինչպե՞ս ճանաչել հարթաթաթությունը


Հարթաթաթությունն ունի իր նշանները, որին  պարտադիր ուշադրություն են դարձնում հիվանդները: Ահա նրանցից հիմնականները.

 

  • Ցավային զգացումներ ոտնաթաթերում, սրունքներում և անգամ ծնկներում;

  • Անհարմարավետություն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (փքվելու, ձգվելու, այրման զգացում);

  • Կամարի բարձրության իջեցում և կամարի լայնության ընդլայնացում (կամ ամբողջության);

  • Արագ հոգնելիություն քայլելու կամ երկար կանգնելու ժամանակ;

  • Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո դանդաղ վերականգնում:


Կան կամարի ախտահարման նշաններ, որոնք դրսևորվում են կոշիկի արտաքին տեսքում: Սովորաբար դրանք հայտնվում են այն դեպքում, եթե կամարի վնասվածքները շատ արտահայտված են: Նման նշաններից են.

 

  • Ձգումը առաջնային հատվածի շրջանում (մատների հիմքերի և կոշիկի սրնքային հատվածի սահմանին);

  • Տրորվածություն առաջնային հատվածի շրջանում կոշիկի կողմային մասերում;

  • Ձգվածություն և տրորվածություն  կամարի առաջնային հատվածում ոտնաթաթի վերին մասում (մատների դեֆորմացիայի դեպքում;)

  • Բարձրակրունկների տրորվածություն կոշիկի արտաքին կամ ներքին եզրին:


Ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ

 

  • Ոտնաթաթերի կամարները պահում են անատոմիական ճիշտ դիրքում;

  • Նպաստում են կրնկոսկրի ճիշտ տեղակայմանը;

  • Շարժման ժամանակ հեռացնում են հարվածային ծանրաբեռնվածությունը ոտքերի հոդերից և ողնաշարից;

  • Բարձրացնում են կայունությունը և իջեցնում են անհարմարավետության  և հոգնելիության զգացումը կանգնած ժամանակ և քայլելու ընթացքում;

  • Հարթաթաթության դեպքում նվազեցնում են ցավային զգացումները;

  • Բարելավում են ոտնաթաթերի արյան շրջանառությունը:

  • Կանխում են հենաշարժային համակարգի և  հարթաթաթության բարդացումների պաթոլոգիական վիճակների զարգացումը (մատների վրա ոսկրիկներ, կոշտուկներ, ոտնաթաթի մատների կորացումներ և այլն);

  • Նվազեցնում են ծանրաբեռնվածությունը ողնաշարի, կոնք-ազդրային, ծնկային, սրունքաթաթային հոդերի վրա;

  • Բարելավու են ընդհանուր ինքնազգացողությունը և կոշիկի հարմարավետությունը;

  • Համապատասխանում են բոլոր, այդ թվում նեղ մոդելային կոշիկի համար:


Մի քիչ մանկական հարթաթաթության մասին


Մանուկների նուրբ ոտիկները աճման փուլում կարիք ունեն զարգացման լրացուցիչ վերահսկողության, այդ պատճառով մանկական օրթոպեդիկ միջատակերը անհրաժեշտ են  ոչ միայն բուժիչ, այլ նաև պրոֆիլակտիկ նպատակներով: Մանկական օրթոպեդիկ միջատակերը թույլ են տալիս նորմավորել մատների և սրունքների դիրքը, հավասարեցնել ոտնաթաթի կամարները:


Անհատական մանկական միջնաթաթեր նշանակվում են հետևյալ  պաթոլոգիաների դեպքում

 

  • Հարթաթաթության տարբեր տեսակներ;

  • Ոտնաթաթերի դեֆորմացիա և плосковальгусные установки;

  • Ձեռքբերովի և բնածին դեֆորմացիա;

  • Կեցվածքի և սկոլիոզի խախտումներ՝ պայմանավորված վերջույթների երկարության անհամաչափությամբ;

  • Բնածին ծռաթաթություն:


Դա կարող է կանխել ոտնաթաթի հետագա դեֆորմացիան: Մանուկների մոտ հոդերը, ջիլերն ու ոսկրիկները շատ ավելի հեշտ են ենթարկվում շտկման, քան մեծերի մոտ:


Անհատական օրթոպեդիկ միջնաթաթ-սուպինատորների պատրաստման ինովացիոն մեթոդ


 Մեթոդիկան մշակվել է Ժողովուրդների ընկերության Ռուսական համալսարանի  վնասվածքաբանության, օրթոպեդիայի, արտրոլագիայի ֆակուլտետի բժշկական աշխատակիցների որակավորման բարձրացման և Ortho Lite (ԱՄՆ) օրթոպեդիկ ընկերության մասնագետների և  գերմանացի օրթոպեդների հետ համատեղ:


Մեթոդի առավելություններն են՝

 

  1. Պատրաստման արագությունը-30-40 րոպե;

  2. Ոտնաթաթերի կամարների ձևի անհատական մոդելավորման հնարավոություն ամբողջական օրթոպեդիկ շտկման դիրքում;

  3. Փուլային շտկման հնարավորություն, որը հատկապես ակտուալ է երեխաների և մեծերի մոտ, ովքեր ունեն ոտնաթաթերի արտահայտված դեֆորմացիա;

  4. Անհատական միջատակերի պատրաստման հնարավորություն մոդելային կոշիկի համար.  մինչև 12 սմ բարձրակրունկների համար:

 

Ոտնաթաթի ներդիրների ձեռք բերման համար դիմել.

ԿԻՆԵԶԻՍ բժշկական կենտրոն`
զանգահարելով.
+374 10 58 16 87, +374 94 71 0 850,
+374 91 53 78 42

Սկզբնաղբյուր. ԿԻՆԵԶԻՍ բժշկական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով
Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով

Այսօր հայաստանյան շուկայում ոլորտի խոշորագույն առաջատարներից Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով...

Ստոմատոլոգիա Բժշկական պարագաներ
Օրթոպեդիկ բարձեր
Օրթոպեդիկ բարձեր

Խորհուրդ է տրվում վաղ հասակից մտածել առողջ քնի մասին, որպեսզի տարիներ անց չբախվենք օստեոխոնդրոզի կամ ողնաշարի այլ հիվանդությունների հետ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Քուն, քնի խանգարումներ Հրատապ թեմա Հայաստանում Բժշկական պարագաներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ